Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

260000 մետաղադրամ 15-րդ դարից

260000 մետաղադրամ 15-րդ դարից
14.03.2018 | 13:48

Ճապոնիայի Սայտամա պրեֆեկտուրայում հայտնաբերվել է երկրի պատմության մեջ ամենամեծ գումարային գանձը, որն արդեն ցուցադրության է հանվել պրեֆեկտուրայի մշակութային արժեքների թանգարանում: Ճապոնիայում կավե սափորի մեջ ամենաշատ մետաղադրամների հայտնաբերման ամենամեծ դեպքն է:

Գանձը հայտնաբերվել է Հասուդա քաղաքի պեղումների ժամանակ: Սափորը գրեթե վնասված չէ, բարձրությունը 70 սմ է: Սափորի մեջ 260000 պղնձե մետաղադրամ է:
Հնագետները ենթադրում են, որ մետաղադրամները թաղվել էին հողի մեջ 15-րդ դարում, երբ պատերազմներ էին, ու մետաղադրամների տերը ցանկացել է պահել ունեցվածքը:

Դիտվել է՝ 2233

Մեկնաբանություններ